գլխավոր Հասարակություն Տավուշի երեք քաղաքներում ձնախառն անձրև է տեղում

Տավուշի երեք քաղաքներում ձնախառն անձրև է տեղում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան, Դիլիջան և Իջևան քաղաքներում տեղում է թույլ ձնախառն անձրև։

Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: