գլխավոր Քաղաքականություն Եվրամիությունը Բելառուսի դեմ պատժամիջոցներ է նախապատրաստում

Եվրամիությունը Բելառուսի դեմ պատժամիջոցներ է նախապատրաստում

ԵՄ արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փուլի մասին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին: Պատժամիջոցները կարող են սահմանվել մի քանի շաբաթ անց:

Դիվանագետները հայտարարել են, որ բարձրաստիճան պաշտոնյաներից բացի ԵՄ նոր պատժամիջոցային ցուցակում կհայտնվեն կազմակերպություններ, որոնք ֆինանսավորում է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Եվրամիությունն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել հոկտեմբերի 2-ին 40 բելառուսցի պաշտոնյաների նկատմամբ եւ այդ պահից ի վեր միջոցներ ձեռնարկել ավելի մեծ թվով անձանց նկատմամբ՝ արգելելով նրանց մուտքը Եվրոպա եւ սառեցնելով նրանց ակտիվները: