գլխավոր Իրադարձային ԱՀ ՄԻՊ-ն այցելել է Տիգրանակերտ ու Մարտակերտի շրջանի գյուղեր

ԱՀ ՄԻՊ-ն այցելել է Տիգրանակերտ ու Մարտակերտի շրջանի գյուղեր

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր այցելել է Տիգրանակերտ ու Մարտակերտի շրջանի գյուղեր։

«Այսօր այցելեցի Տիգրանակերտ և Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա ու Նոր Հայկաջուր գյուղեր՝ տեղում ուսումնասիրելու և արձանագրելու իրավիճակը:

Տեղահանվող գյուղերի բնակիչների իրավունքների վերաբերյալ ավելի ուշ կհրապարակեմ իմ տեսաուղերձը, իսկ Տիգրանակերտի մասով մեծ ցավ եմ ապրում, որ պատմամշակութային ժառանգությունն ու պատմական ապացույցները որևէ նշանակություն չունեն քաղաքականության ու հայրենատիրության հարցերում:

Մենք պարզապես պարտավոր ենք երկարատև պայքարով տեր կանգնելու մեր Հայրենիքին, արժեքներին ու իրավունքներին…»,-գրել է ԱՀ ՄԻՊ-ը։