գլխավոր Քաղաքականություն ԵՄ-ը ռազմական ռազմավարության մասին փաստաթուղթ է մշակում, որպեսզի սահմանի ապագա սպառնալիքները

ԵՄ-ը ռազմական ռազմավարության մասին փաստաթուղթ է մշակում, որպեսզի սահմանի ապագա սպառնալիքները

ԵՄ-ը ռազմական ռազմավարության մասին փաստաթուղթ է մշակում, որպեսզի սահմանի պաշտպանության ոլորտում ապագա սպառնալիքները, նպատակներն ու ամբիցիաները՝ ուշադրությունը կենտրոնացնելով զենքի, ներառյալ՝ տանկերի համատեղ մշակման վեց նոր ոլորտների վրա: Այս մասին հայտարարել են ԵՄ պաշտոնյաները եւ դիվանագետները, հաղորդում է Reuters-ը:

ԵՄ «ռազմավարական կողմնացույցը», որն առավել մոտ է ԵՄ ռազմական դոկտրինին եւ ՆԱՏՕ-ի «Ռազմավարական հայեցակարգին», վերջին քայլն է պաշտպանության ոլորտում ԵՄ համագործակցության խորացման ուղղությամբ ջանքերի արագացման գործում:

ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը ԵՄ արտաքին գործերի նախարարներին տեղեկացրել է սպառնալիքների գաղտնի վերլուծության մասին նախքան ԵՄ պաշտպանության նախարարները սկսեն վիրտուալ հանդիպումը, որպեսզի ներկայացնեն եզրափակիչ փաստաթուղթը:

Նշվում է, որ փաստաթղթում չի լինի սպառնալիքների ցուցակը մասամբ այն պատճառով, որ ԵՄ կառավարությունը տարբեր կերպ է գնահատում դրանց լրջությունը: