գլխավոր Քաղաքականություն Չեխիայի նախագահ. Թրամփը իմաստուն կվարվեր, եթե ընդուներ պարտությունը եւ հեռանար

Չեխիայի նախագահ. Թրամփը իմաստուն կվարվեր, եթե ընդուներ պարտությունը եւ հեռանար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իմաստուն կլիներ, եթե նա ընդուներ պարտությունը նախագահական ընտրություններում եւ հեռանար, ասել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, փոխանցում է AP-ն:

Զեմանն այն եզակի եվրոպական քաղաքական գործիչներից է, ով սատարում էր Թրամփին 2016-ին ընտրություններում նրա հաղթանակից առաջ: Նա նշել է, որ, չնայած կարելի է վերահաշվարկ պահանջել եւ դիմել դատարան, Թրամփը պետք է գնա այլ ճանապարհով: «Ես անձամբ կարծում եմ, որ շատ ավելի իմաստուն կլինի հրաժարվել եւ թույլ տալ նոր նախագահին ստանձնել պաշտոնը»,- ասել է նա:

Թրամփը հրաժարվել է ճանաչել դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը: 76-ամյա Զեմանը չեխական հետկոմունիստական ​​քաղաքականության ականավոր գործիչներից է, ով զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը եւ հաղթանակ է տարել նախագահական երկու ընտրություններում:

Չեխիայի նախագահները գործադիր իշխանություն չունեն, ինչպես նրանց զմերիկացի գործընկերները, սակայն Զեմանն օգտագործել է իր ազդեցությունը` Ռուսաստանի եւ Չինաստանի հետ սերտ կապերը խթանելու համար: