գլխավոր Քաղաքականություն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մոտ Ղարաբաղի հարցով խոցելի ինքնասիրություն է դրսևորվում․ Լավրով

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մոտ Ղարաբաղի հարցով խոցելի ինքնասիրություն է դրսևորվում․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մոտ Ղարաբաղի հարցով խոցելի ինքնասիրություն է դրսևորվում`կապված Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման հետ:

«Ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ իմ վերջին շփումներում, ինչպես նաև ԼՂ թեմայով Նախագահ Մակրոնի և Նախագահ Պուտինի շփումներում, խոցելի ինքնասիրություն է դրսևորվում։ Դա ցավալի է», – ասել է Լավրովը RT-ին տված հարցազրույցում:

Լավրովը նշել է, որ վերջին օրերին նա արդեն երկու անգամ խոսել է իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Իվ Լե Դրիանի հետ. «Ես փորձեցի նրան բացատրել, որ մենք հոգ ենք տանում և անհանգստանում ենք, որպեսզի մարդիկ չզոհվեն, որպեսզի մարդիկ չշտապեն իրենց տներից դուրս գալ, որպեսզի փախստականների և տեղահանվածների թիվը չլրանա հսկայական թվով` տասնյակ հազարներով»:

«Մի իրավիճակում, երբ բառացիորեն խոսքը գնում է րոպեների մասին (այս րոպեներից յուրաքանչյուրն իր գինն ուներ մարդկային կյանքի տեսքով)․ զանգահարել Վաշինգտոն, Փարիզ, պայմանավորվել՝ կսատարե՞ն արդյոք որոշակի ձևակերպումներ․․․ ճիշտ և բարոյական չէ նման պնդումներ ներկայացնելը պարզ մարդկային խղճի տեսանկյունից», – ամփոփել է նախարարը: