գլխավոր Հասարակություն Ավտոմեքենայի վարորդը, ով այսօր ցուցարարներից մեկին վրաերթի էր ենթարկել, հայտնաբերվել է․...

Ավտոմեքենայի վարորդը, ով այսօր ցուցարարներից մեկին վրաերթի էր ենթարկել, հայտնաբերվել է․ Ոստիկանություն

Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է ավտոմեքենայի վարորդը ճանապարհն արգելափակած ցուցարարներից մեկին վրաերթի ենթարկում։

Հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության ծառայողներն անհետաձգելի միջոցառումներ էին ձեռնարկել ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

«Ավտոմեքենայի 27-ամյա վարորդը հայտնաբերվել է և գտնվում է ոստիկանության Կենտրոնական բաժնում, իսկ ավտոմեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածքում։ Հանգամանքները պարզվում են։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- ասված է հաղորդագրության մեջ։