
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը շատ փակագծեր բացեց։ Դրանցից մեկն էլ 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին Ադրբեջանը Զանգակատուն և Արենի գյուղերի ուղղությամբ՝ Նախիջևանի շրջանում, մոտ 6 կմ առաջխաղացում ունի։ Մովսես Հակոբյանն այդ ժամանակ գլխավոր շտաբի պետն է եղել ու տեղյակ չի եղել դրանից այնքան ժամանակ, քանի դեռ անձամբ չի այցելել այդ տեղամասեր։ Ըստ նրա, այդ փաստն այն ժամանակ իրենից թաքցրել էր հենց Արտակ Դավթյանը։