գլխավոր Քաղաքականություն Մոսկվան չի ձգտել քաղաքական միավորներ շահել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ հայտարարություն...

Մոսկվան չի ձգտել քաղաքական միավորներ շահել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ հայտարարություն մշակելու համար․ Լավրով

Մոսկվան չի ձգտել քաղաքական միավորներ շահել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ հայտարարություն մշակելու համար, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Ոչ, մենք նման ցանկություն չենք ունեցել», – ասել է Լավրովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում ՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Նա շեշտեց, որ Մոսկվան «փիլիսոփայորեն է նայում, թե ինչպես են փորձում մեկնաբանել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը և դրան հասնելու գործում Ռուսաստանի դերը», հայտնում է РИА Новости-ն: