գլխավոր Գլխավոր Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու համար. Դատախազություն

Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու համար. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունում մշտադիտարկման արդյունքում ֆիքսվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից տրված մամլո ասուլիսը: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այդ ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադադտավարական ընթացակարգով ստուգելու և իրավական գնահատական տալու հանձնարարությամբ: