գլխավոր Իրադարձային Փարիզի քաղաքապետը ցանկանում է հորդորել Ֆրանսիայի ԱԳՆ-ին ճանաչել Լեռնային Ղարաբաղը

Փարիզի քաղաքապետը ցանկանում է հորդորել Ֆրանսիայի ԱԳՆ-ին ճանաչել Լեռնային Ղարաբաղը

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն մտադիր է դիմել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն՝ առաջարկելով, որ Ֆրանսիան ճանաչի Լեռնային Ղարաբաղը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։

Չորեքշաբթի երեկոյան Փարիզի խորհուրդը քվեարկել է Լեռնային Ղարաբաղում հայերին աջակցելու միջոցներ տրամադրելու օգտին և հույս հայտնել հանրապետությունը ճանաչելու վերաբերյալ:

«Փարիզի խորհուրդը կողմ է քվեարկել Լեռնային Ղարաբաղի հայերին մի շարք օգնություն ցուցաբերելու միջոցառումներին, ովքեր լրջորեն տուժել են մի քանի շաբաթ տևած հակամարտությունից հետո՝ ցանկանալով ճանաչել Արցախի Հանրապետությունը: 50,000 եվրոյի չափով լրացուցիչ օգնություն կուղղվի Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջոցով», – գրել է Իդալգոն Twitter-ի իր էջում: