գլխավոր Հասարակություն Ռուսաստանը եղել է, կա և պետք է մնա մեր ռազմավարական գործընկերը․ Արա...

Ռուսաստանը եղել է, կա և պետք է մնա մեր ռազմավարական գործընկերը․ Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Sputnik ռադիոյի եթերում գնահատել է ռուս-հայկական հարաբերությունները:

«Ռուսաստանը միշտ եղել է մեր ռազմավարական ընտրությունը, նույնիսկ ցարական Ռուսաստանը: Մենք միասին ապրել ենք դարեր շարունակ և մենք ապրում ենք ու կապրենք: Այդ գունավոր հեղափոխությունը, կամ որ երբ իշխանությունը փոխվեց Փաշինյանը եկավ, դա ժողովրդի մի մասն է: Ռուսաստանում ապրում է շուրջ 3 միլիոն մարդ: Որպես Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, գիտեմ ոչ միայն Հայաստանում ապրող հայերի, այլև արտերկրում բնակվող հայերի տրամադրությունները: Պատերազմի ընթացքում ես զանգեր եմ ստացել աշխարհի 80 երկրներից, որովհետև նրանց հետ եմ աշխատում, և նրանք ասացին, որ մեր փրկությունը Ռուսաստանն է … Կարող եմ ասել, որ Ռուսաստանը եղել է, կա և պետք է մնա մեր ռազմավարական գործընկերը, վերջ», – մեջբերում է Արա Աբրահամյանին РИА Новости-ն:

Նրա խոսքով՝ հարաբերությունների մեջ ամենակարևորը վստահությունն է:
«Կախարդական փայտիկը հարաբերությունների մեջ վստահությունն ու օգուտն է, լավ իմաստով՝ օգուտը: Մենք ռազմավարական գործընկերներ ենք և մեզ համար ձեռնտու է աշխատել Ռուսաստանի հետ, բայց միայն 80%-ը վստահությունն է, 20%-ը օգուտ, քանի որ վստահությունն ավելին է, քան օգուտը»,- ասել է Արա Աբրահամյանը։

Նա հիշեցրեց, որ Ռուսաստանը և հայերը միշտ միասին են եղել լավ և դժվարին ժամանակներում:

«Ո՞վ էր մեզ հետ այդ պահին: Մենք ռուսաստանցի հայերս, միշտ ունեցել ենք մի շատ պարզ կարգախոս. մենք հայ-ռուս ենք, ուժեղ Ռուսաստանը նշանակում է ուժեղ Հայաստան: Հայերը դարեր շարունակ ապրել են Ռուսաստանում, երբևէ խնդիրներ չեն եղել: Խաղաղ ժամանակ մենք միասին էինք, վատ ժամանակներում, երբ պատերազմներ էին, մենք միասին էինք», – ասել է Արա Աբրահամյանը: