գլխավոր Իրադարձային Անհրաժեշտ է վերսկսել քաղաքական բանակցությունները ԼՂ կարգավիճակի շուրջ․ ԵՄ

Անհրաժեշտ է վերսկսել քաղաքական բանակցությունները ԼՂ կարգավիճակի շուրջ․ ԵՄ

Եվրամիությունը գտնում է, որ անհրաժեշտ է վերսկսել քաղաքական բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելի հայտարարության մեջ:

«ԵՄ-ն կարծում է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել հակամարտության բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման համար, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ », – ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Եվրամիությունը մտադիր է ուշադիր հետեւել Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրի դրույթների կատարմանը, հատկապես Ռուսաստանի և Թուրքիայի մոնիտորինգի կենտրոնի աշխատանքներին: