գլխավոր Գլխավոր Ինձ ամեն կերպ մեկուսացրել են պատերազմական գործողություններից․ Մովսես Հակոբյան

Ինձ ամեն կերպ մեկուսացրել են պատերազմական գործողություններից․ Մովսես Հակոբյան

Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշում է, որ Հայաստան գալուց հետո իրեն ամեն կերպ փորձել են հետ պահել պատերազմական գործողություններին մասնակցելուց։

«Երբ ասացի,որ վերադառնում եմ Արցախ, ասացին, որ պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեմ։ Թեստը հանձնել եմ, պարզվել է, որ բացասական է, թոքերիս նկարների պատասխաններն ուղարկել եմ հոսպիտալ, մի օր հետո պարզվում է երկկողմանի թոքաբորբ եմ։ Գնում եմ Ինֆեկցիոն հիվանդանոց, պարզվում է, ընդամենը մի տոկոս թոքաբորբ եմ, որը բուժման ենթակա չէ»,-նշել է Հակոբյանը։

Դրանից հետո Մովսես Հակոբյանն արդեն սեփական նախաձեռնությամբ գնացել է Արցախ։