գլխավոր Հասարակություն ԵՄ-ն կոչ է անում բոլոր օտարերկրյա զինյալների ամբողջական և շուտ դուրս բերմանը...

ԵՄ-ն կոչ է անում բոլոր օտարերկրյա զինյալների ամբողջական և շուտ դուրս բերմանը Արցախից․ Բորել

Եվրամիությունը կոչ է անում «բոլոր օտարերկրյա զինյալների ամբողջական և արագ դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց, որն ավարտվեց նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև համաձայնագրի կնքմամբ», – ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«ԵՄ-ն տարածաշրջանային բոլոր դերակատարներին կոչ է անում զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են սպառնալ հրադադարի ռեժիմին:

ԵՄ-ն նաև կոչ է անում տարածաշրջանից բոլոր օտարերկրյա զինյալների ամբողջական և շուտ դուրս բերմանը», – Բորելի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն:

Հոկտեմբերի սկզբին ԵՄ գագաթնաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր Թուրքիայի կողմից սիրիացի զինյալներին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու փաստերի մասին: Դրանից հետո Բրյուսելը Անկարային կոչ արեց չմիջամտել հակամարտությանը և նպաստել դրա կարգավորմանը: