գլխավոր Գլխավոր Ինչ է եղել Աննա Հակոբյանի և Մովսես Հակոբյանի միջև

Ինչ է եղել Աննա Հակոբյանի և Մովսես Հակոբյանի միջև

Առաջին օրվանից ես ամեն ինչ արել եմ, որպեսզի իմ այդ գործառույթը իրականացնեմ, սակայն ոչ միշտ է հաջողվել։

5-րդ օրը վարչապետը զանգել է բանակի հրամանատարին։ Ընդ որում, դա եղել է առաջին զանգը, պատերազմի 5-րդ օրը։

«Խորհրդակցության ժամանակ գեներալ Հարությունյանը խնդրել է, որպեսզի ինձ թույլատրեն մնալ այնտեղ։ Ու ինձ թույլ են տվել»։

«Ես մի օր բարձրացել էի, որպեսզի ճաշեի, հետո իջել եմ ներքև`հրամանատարական կետ, տեսել եմ տիկին Աննան նստած է էկրանի առաջ, որտեղ երևում են մարտական գործողությունները, կողքն էլ կանգանծ է Բաբայան Սամվելը։ Տիկին Աննան դիտարկում էր, որևէ գործի չէր միջամտում, ուղղակի դիտարկում էր՝ ինչ է կատարվում մարտի դաշտում։ Մարտի ավարտից հետո ես խնդրեցի, որպեսզի տիկին Աննան հեռանա, քանի որ տղաներն իրենից կաշկանդվում էին։ Ասաց լավ։ Նրա գնալուց հետո պաշտպանության նախարարն ինձ կանչում է Երևան։ Գնացի, ինձ ասացին, որ հրաման ունեն, որպեսզի ես այլևս չգնամ այնտեղ։ Հարցրեցի՝ պատճառը, ասացին՝ չգիտեմ։ Իմացա, որ վարչապետն է ասել, սակայն պատճառը չեն ասում, չեն հիմնավորում»,- ասել է Մովսես Հակոբյանը։

Մովսես Հակոբյանը վարչապետին նամակ է գրել․ «Չեմ կարողանում մնալ այստեղ, ինձ ուղարկեք Արցախ, սիրտս պայթում է։ Չի էլ բացում նամակը»։

Դրանից հետո Մովսես Հակոբյանը զանգահարել է Արայիկ Հարությունյանին, ասաց, որ վարչապետն իր կողքին է, և Մովսես Հակոբյանը խնդրել է, որպեսզի իր նամակը կարդա։

«Ասեց լավ, լավ։ Վաղը 11-ին քեզ կընդունի ու հետ կգաս Ղարաբաղ։ Ժամը 10-ին զանգում եմ պրատակոլին, հարցնում եմ՝ երբ կընդունի, ասում են՝ ես Ձեզ կզանգեմ։ Ու այդպես չորս օր ու չորրորդ օրն ինձ ասում են, որ վարչապետն ինձ չի ընդունելու»։

Դրանից հետո Մովսես Հակոբյանին կանչում են ՊՆ․ «Վարչապետն էլ էր այդտեղ ու ինձ ներս չթողեցին, խորհրդակցություն էր։ Ինձ ասացին, որ գնամ Օնիկ Գասպարյանի մոտ։ Օնիկ Գասպարյանն ինձ ասաց, թե Սամվել Բաբայանն ասում է, որ դու գնաս ու կոորդինացնես, ասել է թե ղեկավարես Արցախում ռազմական գործողություն։ Ես ասել եմ, պարոն Գասպարյան դա ձեր գործառույթն է։ Եվ հիշեցրեցի, որ դու 850 հոգի հաստիք ունես այստեղ, և դրա միջոցով պետք է այդ փոխգործակցությունը կազմակերպես։ Եվ երկրորդը, քանի որ Սամվել Բաբայանն էր ասել, ես չէի գնալու, քանի որ պատերազմ ղեկավարելը Սամվել Բաբայանի խելքի բանը չէր, իսկ Արայիկ Հարությունյանն այն ղեկավարում էր Սամվել Բաբայանի միջոցով։ Ինձ Արցախից հեռացնելու պատճառը չգիտեմ որն է՝ Սամվել Բաբայանին չխանգարելու՞ համար, թե՞ տիկին Աննային հրամանատարական կետից դուրս գալու խնդրանքը»,-ասել է Մովսես Հակոբյանը։