գլխավոր Հասարակություն Առաջնագծում շարունակվում է մարտական հերթապահությունը

Առաջնագծում շարունակվում է մարտական հերթապահությունը

Զինված ուժերի զինծառայողները, պահեստազորայիններն ու հայրենիքի պաշտպանությանը կամավորագրվածները, ինչպես և պատերազմական օրերին, մարտական դիրքերում շարունակում են զգոնությամբ և պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված գործառույթները։

Այդ մասին հայտնում է ՊՆ պաշտոնական կայքը։

«Նրանց կողքին են նաև զինված ուժերի հոգևոր սպասավորները՝ գնդերեցները, ովքեր իրենց խոսքով և օրհնությամբ ամրացնում են հայրենյաց պաշտպանների կամքը և սերն առ հայրենիք»,- ասված է ՊՆ հայտարարության մեջ։