գլխավոր Գլխավոր Սու-30 ՍՄ-ները մեզ վաճառել են առանց զինամթերքի․ Մովսես Հակոբյան

Սու-30 ՍՄ-ները մեզ վաճառել են առանց զինամթերքի․ Մովսես Հակոբյան

2016 թվականի ապրիլից հետո որոշվեց, որ պատերազմն արդեն այլ կերպ է ընթանում ու պետք է փոխել զինալրակազմը։

Այդ ժամանակ մենք գնեցինք Իգլա ՍՄ-ներ, որոնք այն զենքերն են, որ կրակել են։ Մենք ունեինք պլան նաև, թե որտեղից պետք է փողը ձեռք բերվի։

Դրա մեջ կար մեկ դիվիզիոն Սմերչ, Իսկանդերի արդիականացում, ՏՕՌ համակարգեր։

«Իրանք դնում են փոխում են գործող պլանը։ Առնում են Սու30 ՍՄ-ներ ու ԱԿԱ Օսաներ։ Երբ հարցրի՝ ինչու՞ եք գնել դրանք, ասաց՝ դե արդեն արել ենք»։

Սակայն այդ գումարով կարող էին գնել ՏՕՌ համակարգեր, որոնք չարեցին․ «Ասում էին, թե պայմանագիրը երկար է տևում, ՍՈՒ-30-ները ավելի արագ են, պիտի առնենք, որ շուտ փակվի»։

Մովսես Հակոբյանը նշեց որ բազմաթիվ անգամներ զգուշացրել են, որ ՕՍԱ ԱԿԱ-ների հրթիռներ չեն արտադրվում, պահեստամասեր չկան, որ փչացան, նորոգել չի լինի, սակայն չեն լսել։ Ավելին, ՍՈՒ-30 ՍՄ-ները վաճառել են առանց զինամթերքի, քանի որ դա արգեված է Ռուսաստանի կառավարության որոշումով։ Ու դրա մասին իմացել են մեր ղեկավարները։