գլխավոր Գլխավոր Մեր զորահավաքը չի կատարվել․ Մովսես Հաոբյանը փակագծեր է բացել

Մեր զորահավաքը չի կատարվել․ Մովսես Հաոբյանը փակագծեր է բացել

Մեր զորահավաքը չի կատարվել, դրա պատասխանատուն վարչապետն է, պաշտպանության նախարարը, զինկոմիսարիատը, բայց ոչ գլխավոր շտաբի պետը։ Այս մասին իր ասուլիսի ժամանակ ասել է Մովսես Հակոբյանը։

«Արցախում կատարվել է զորահավաքը ավելի քան 70 տոկոսով, իսկ Հայաստանում 52 տոկոսով։ Իսկ սա հանցագործություն է։ Դա պետք է արվի 70 ժամվա ընթացքում։ Ես սա ասում եմ 5-րդ օրվա տվյալները, հաջորդիվ ավելի քիչ է եղել»,- ասել է Մովսես Հակոբյանը։

«Երկրի վարչապետը հրաման է արձակում կանգնեցնել լրահամալրումը և կամավորականներին ուղարկել առաջնագիծ։ Ու դա պատերազմի 3-րդ օրը։ Չեն կարող հերքել, քանի որ պատասխանատուները ձայնագրել են խոսակցությունը, քանի որ իրենց էին հետո պատասխանատվության ենթարկելու»,- ասել է Մովսես Հակոբյանը։

Ըստ նրա, արդյունքը աղետալի էր։ Գալիս են զորամաս, իրենց վրա որևէ սպառազինություն, որևէ հանդերձանք չունեն։ Զորամասերում իրենց համար որևէ սպառազինություն չկա նախատեսված։

«Հետո գալիս են նախագահի մոտ։ Պատմում են, թե ինչքան հայրենասեր են այդ կամավորները։ Նախագահը ուղարկում է բանակի հրամանատարի մոտ։ Բանակի հրամանատարին էլ են զբաղեցնում։ Հետո հրամանատարը պիտի հասկանա՝ որտեղից ինչ հանի, որ դրանց զինի»։

Ըստ Հակոբյանի, իրենց ասում են՝ գնացեք 5-րդ պաշտպանական շրջան, իրենք ասում են՝ չէ, մենք ուզում ենք գնալ Ասկերան, որտեղ զորք պետք չի։

«Հիմա սարսափելի թիվ կհնչեցնեմ։ 5-րդ օրը ունեին 1500 փախած Արցախից»։