գլխավոր Գլխավոր Ես ունեի զինված ուժերի արդիականացման պլան․ Մովսես Հակոբյան

Ես ունեի զինված ուժերի արդիականացման պլան․ Մովսես Հակոբյան

«Ես ունեի զինված ուժերի կատարելագործման պլան, որի մեջ մտնում էր նաև օպտիմալացումը։ Դա կրճատումը չէ։ Ու այդ ամենն իրականացվեց հակառակ ուղղությամբ»,- ասել է Մովսես Հակոբյանն իր ասուլիսի ժամանակ։

Ըստ նրա, եղել է օպերատիվ օղակ և մարտավարական օղակ։ Մարտավարական օղակը կռվողներն են, օպերատիվը՝ թուղթ սարքողները։ Ես առաջարկել էի կրճատել օպերատիվ օղակը ու մտցնել մարտավարական օղակի մեջ։ Արվել է ճիշտ հակառակը։ Մարտավարական օղակը կրճատվել է, իսկ օպերատիվի անձնակազմը ավելացվել է 95 տոկոսով։

«Մարտավարականը կրճատեցին՝ վաշտից սկսած, բացի զինվորներից։ Իր սպաներով, ենթակառուցվածքներով։ Եվ այդ զորամասերը պատերազմի ժամանակ պիտի լրահամալրվեին ու համապատասխանեցվեին»։

Ըստ Հակոբյանի բոլոր պաշտպանական շրջաններում, որ պիտի ձևավորվեր ևս մեկ գումարտակ, դրանք կրճատվել են։ Հետո անցել են վաշտերին, բայց իմ պնդմամբ, դրանք վեր են ածվել վաշտերի։

Ու դա էլ բերեց այս վիճակին․ «Ես մարգարե չեմ, բայց հաշվարկներդ պիտի անես, պատրաստվելով վատագույնին։ Ու այս բոլոր որոշումները հանգեցրին այս պարտությանը»,- ասել է Մովսես Հակոբյանը։