գլխավոր Գլխավոր Պարտությունը դա դեռ կործանում չէ, բայց ի վերջո․ Ինչու՞ պարտվեցինք․ Մովսես Հակոբյան

Պարտությունը դա դեռ կործանում չէ, բայց ի վերջո․ Ինչու՞ պարտվեցինք․ Մովսես Հակոբյան

«Պարտությունը դա դեռ կործանում չէ, այլ նոր հաղթանականեր կերտելու սկիզբ ու հնարավորություն»,- ասում է Մովսես Հակոբյանը։

Նա խոսեց պարտության պատճառների մասին։ Առաջին հերթին, ըստ նրա, դա կառավարումն է։

«Դա սկսվեց, երբ ինձ հանեցին գլխավոր շտաբի պետի պաշտոնից։ Բայց դա հեշտ չի ստացվել, քանի որ վարչապետի հրամանով ինձ չեն կարող հեռացնել։ Ես պահանջել եմ հիմնավորել։ Այդ հիմնավորումներ բերելը տևել է հինգ օր։ Հիմնավորումները բերեցին, որը ինձ բավարարեց և ես դիմում գրեցի։ Նաև առաջարկել եմ որևէ պաշտոնյա, որը կարող է ինձ փոխարինել»,- ընդգծել է Մովսես Հակոբյանը։

«Երբ իմացա՝ ում են նոր շտաբի պետ նշանակել, ես ասացի՝ Դուք գլխավոր շտաբի պետ եք նշանակել ամենաանպատրաստ գեներալին»։ Խոսքն Արտակ Դավթյանի մասին է։