գլխավոր Իրադարձային Արցախի նախագահն ընդունել է ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ Վահե Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը: Արմենպրեսին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել է ստեղծված իրավիճակում ԱՀ գլխավոր դատախազության հետ համատեղ համակարգված աշխատանքների կազմակերպմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:

Հանդիպմանը ներկա էր ԱՀ գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանը: