գլխավոր Գլխավոր Սուտը քայքայեց մեր ազգությանը․ Մովսես Հակոբյան

Սուտը քայքայեց մեր ազգությանը․ Մովսես Հակոբյան

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը որոշել է ասուլիս տալ, քանի որ պատերազմի ընթացքում տարածված սուտը քայքայեց մեր ազգությանը։

«Զինված ուժերում կա ինֆորմացիոն կենտրոն, որի խնդիրներից մեկը հակառակորդին մոլորության մեջ գցելն է։ Բայց կա մի չափանիշ, որ սուտը չպետք է գերազանցի ճշմարտության 30 տոկոսը։ Մեր սուտը գերազանցել է 100 տոկոսով»,- ասել է Մովսես Հակոբյանը։

«Մեր ստի պատճառով են ծնվում բոլոր հարցերը, որոնք առաջանում են հասարակության մեջ։ Մի մասը գտնում է, որ մենք հաղթում էինք, դրա համար պատերազմը կանգնեցրին»,- ասել է գեներալը։

Ըստ նրա, հիմա զինվորները հարցազրույցներ են տալիս, որոնք իրենց չեն վերաբերվում և զինվորները կասկածի տակ են դնում գլխավոր շտաբի պետի որոշումները։ Նա հորդորեց լրագրողներին, որպեսզի զինվորներին հարցնեն միայն իրենց խրամատում կատարվող իրադարձությունների մասին, այլ ինֆորմացիայի նա չի տիրապետում։

«Ավելին ասեմ, այն մարդիկ, ովքեր կռվել են՝ չեն խոսում։ Մի լավ լուսանկար կա, որտեղ զինվորի մի ձեռքում հրանոթի ձգանն է, մյուս ձեռքին հացը։ Այդպես են կռվում ու ծնվում պատերազմում»։