գլխավոր Без рубрики Եվրոպայի երիտասարդական առաջնություն. Հայաստանը նվաճել է 5 մեդալ

Եվրոպայի երիտասարդական առաջնություն. Հայաստանը նվաճել է 5 մեդալ

Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի 5 ներկայացուցիչ դուրս է եկել կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Կիսաեզրափակչում են 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը, 48 կգ քաշային Գահանե Տեր-Բարսեղյանն ու 64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը:

Առաջնությունում այսօր հանգստի օր է: