գլխավոր Իրադարձային ԱՄՆ առողջապահության նախարարությունը հրաժարվում է աշխատել Բայդենի թիմի հետ

ԱՄՆ առողջապահության նախարարությունը հրաժարվում է աշխատել Բայդենի թիմի հետ

ԱՄՆ առողջապահության նախարարությունը չի պատրաստվում Ջո Բայդենի թիմի հետ աշխատել, մինչև որ Ընդհանուր ծառայությունների վարչությունը (GSA) չճանաչի նախագահական ընտրություններում նրա հաղթանակը, գրում է CNN գործակալությունը՝ հղում տալով վարչության պետ Ալեքս Ազարի հայտարարությանը: 

«Շատ պարզ հայտարարել ենք, որ երբ GSA-ն հայտարարությամբ հանդես գա (հաղթողի մասին) մենք համատեղ լիարժեք պրոֆեսիոնալ անցում կապահովենք և նախապատրաստական աշխատանքներ կանցկացնենք: Հետևում ենք ղեկավարող սկզբունքներին»,- ընդգծել է Ազարը: 

Ավելի վաղ Politico ամսագիրը գրել էր, որ GSA-ի ղեկավար Էմիլի Մերֆին հրաժարվում է ճանաչել Բայդենի առաջնորդությունը: 

Ռոն Կլայնը, որին Բայդենը Սպիտակ տան ապարատի ղեկավար նշանակելու մտադրություն ունի, հայտարարել է, որ GSA-ն պետք է հավանություն տա հաջորդ շաբաթ իշխանության փոխանցման մեկնարկի գործընթացին: