գլխավոր Իրադարձային Խոակին Կապառոսը Հայաստանի հավաքականում ռեկորդային ցուցանիշ է գրանցել

Խոակին Կապառոսը Հայաստանի հավաքականում ռեկորդային ցուցանիշ է գրանցել

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ռեկորդային ցուցանիշ է գրանցել: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Իսպանացի մասնագետն առաջին մարզիչն է, ում գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը չի պարտվել 5 անընդմեջ խաղում: 

Նշենք, որ դրանցից երեքում ՝ թիմը հաղթանակ է տոնել:

Հիշեցնենք, որ երեկ մեր ընտրանին հաղթանակ տարավ Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ (1-0):Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբի հաղթող դարձավ և  B խմբում հանդես գալու իրավունք վաստակեց: