գլխավոր Իրադարձային Ռուս փրկարարները սկսում են ԼՂ-ում շենքերի և այլ ենթակառուցվածքների ստուգումը

Ռուս փրկարարները սկսում են ԼՂ-ում շենքերի և այլ ենթակառուցվածքների ստուգումը

Ռուսաստանցի փրկարարները սկսել են ստուգումներ կատարել Լեռնային Ղարաբաղի բնակելի շենքերի, այլ շենքերի և ենթակառուցվածքների վնասների առկայության վերաբերյալ:

Այդ մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ Ղարաբաղում փրկարարները բաժանվել են խմբերի և մեկնել Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի և Ասկերան:

Շենքերին հասցված վնասի աստիճանը գնահատվում է երեք կատեգորիաներով. թեթև, միջին կամ ամբողջական ոչնչացումով:

Հետազոտության արդյունքների հիման վրա որոշում կկայացվի, թե որ մասնագետներն ու ինչ քանակությամբ պետք է համալրեն Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության խմբավորումը: