գլխավոր Քաղաքականություն Ռուս խաղաղապահները կազմակերպել են ադրբեջանական բանակի առաջին շարասյան ուղեկցությունը Շուշիից դեպի Կարմի...

Ռուս խաղաղապահները կազմակերպել են ադրբեջանական բանակի առաջին շարասյան ուղեկցությունը Շուշիից դեպի Կարմի Շուկա 🎥

Ռուս խաղաղապահները կազմակերպել են ադրբեջանական բանակի առաջին շարասյան ուղեկցությունը Շուշիից դեպի Կարմի Շուկա գյուղ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Ադրբեջանի զինված ուժերի շարասյունը բաղկացած էր երեք «Կամազ» բեռնատարներից, անձնակազմով: Խաղաղապահների խոսքով՝ մեքենան եղել է առանց զենքի: Ուղեկցությունն իրականացվել է “Тигр” զրահամեքենաներով: Խաղաղապահների ներկայացուցիչները չեն նշել շարասյան նպատակը:

Ըստ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության, զորամիավորման հիմնական մասը կազմում էին Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները:

Ռուսաստանի դիտակետեր են տեղադրվել Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքով: Խաղաղապահ գործողության հրամանատարությունը գտնվում է Ստեփանակերտում: Իրավիճակը վերահսկվում է շուրջօրյա: