գլխավոր Հասարակություն ԼՂ տարածքում հրադադարի ռեժիմը ամբողջությամբ պահպանվում է․ ՌԴ ԶՈւ խաղաղապահ զորակազմի...

ԼՂ տարածքում հրադադարի ռեժիմը ամբողջությամբ պահպանվում է․ ՌԴ ԶՈւ խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը լիովին պահպանված է, խաղաղապահ ուժերի դիրքերում իրավիճակը հանգիստ է, լրագրողներին ասել է Ղարաբաղում ՌԴ Զինված ուժերի խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը:

«Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմը պահպանվում է ամբողջությամբ: Խաղաղապահ զորակազմը իր պարտականությունները կատարում է կանոնավոր ռեժիմով: Հենակետերում իրավիճակը հանգիստ է», – մեջբերում է Պոլյուխովիչին РИА Новости-ն։