գլխավոր Հասարակություն Օսկարակիր դերասանը ցանկանում է զբաղվել քաղաքականությամբ

Օսկարակիր դերասանը ցանկանում է զբաղվել քաղաքականությամբ

Օսկարի դափնեկիր, հոլիվուդյան դերասան Մեթյու Մաքքոնահին չի բացառել, որ հետագայում կառաջադրի իր թեկնածությունը Տեխասի նահանգապետի պաշտոնի համար կամ այլ քաղաքական պաշտոն կստանձնի, հաղորդում է РИА Новости-ն:

Այս մասին նա ասել է ռադիոհաղորդավար Հյու Հյուիթին տված հարցազրույցում: Դերասանը շեշտել է, որ իր քաղաքական կարիերան ավելի շատ կախված կլինի մարդկանցից, քան իրենից:

«Տեսեք, քաղաքականությունն ինձ համար հիմա փտած բան է թվում: Եվ երբ քաղաքականությունը կվերանայի իր նպատակը, ես կարող եմ լինել շատ ավելի հետաքրքրված», – ասել է Մաքքոնահին: