գլխավոր Իրադարձային Մանվել Գրիգորյանի վերջին խոսքերից են եղել՝ անունս ջնջեցին, դիմացա, բայց ազատագրածս հողերի...

Մանվել Գրիգորյանի վերջին խոսքերից են եղել՝ անունս ջնջեցին, դիմացա, բայց ազատագրածս հողերի հետ տալը չեմ դիմանա. փաստաբան

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահից հետո նրա փաստաբանների Լեւոն Բաղդասարյանը հետևյալ գրառումն է արել.

«Առողջապահության նախարարի անտարբերության, դատարանի կրավորական պահվածքի պատճառով, չստանալով արտերկրում համապատասխան բուժում, մահացել է Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանը։ Վերջին խոսքերից են եղել՝  Անունս ջնջեցին, դիմացա, բայց ազատագրածս հողերի հետ տալը չեմ դիմանա»: