գլխավոր Գլխավոր Նիկոլ Փաշինյանից բացի, վարչապետի այլ թեկնածու չեմ պատկերացնում․ Լենա Նազարյան

Նիկոլ Փաշինյանից բացի, վարչապետի այլ թեկնածու չեմ պատկերացնում․ Լենա Նազարյան

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության համար ընդունելի չէ վարչապետի փոփոխությունը, անգամ այն պարագայում, եթե նոր վարչապետը դարձյալ լինի իշխող կուսակցության ներկայացուցիչ:

Այս մասին նոյեմբերի 19-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը:

«Ոչ, այդ տարբերակն ընդունելի չէ: Որքան էլ պարադոքսալ հնչի, բայց այս իրավիճակում հենց Նիկոլ Փաշինյանն է կայունացնող գործոնը: Երեկ Հանրապետության հրապարակում հավաքվել էին մարդիկ` ի աջակցություն վարչապետի:

Միայն վարչապետը կարող էր խոսել և խոսեց այդ մարդկանց հետ` հորդորելով գնալ տուն և չլարել իրավիճակը: Ես չեմ պատկերացնում, որ որևէ մեկ այլ մարդ, թեկնածու, ղեկավար կարող է կայունացնել իրավիճակը: Նիկոլ Փաշինյանի գործոնն ավելի շատ կայունացնող է այս իրավիճակում, քան ապակայունացնող»,- ասաց Նազարյանը: