գլխավոր Հասարակություն AP. Բայդենի օգտին տրված ձայների քանակը կլինի ռեկորդային

AP. Բայդենի օգտին տրված ձայների քանակը կլինի ռեկորդային

Նոյեմբերի 3-ին կայացած ԱՄՆ նախագահական ​​ընտրություններում Դեմոկրատական ​​կուսակցության թելնածու Ջո Բայդենին սատարող ձայների քանակը, որոնց հաշվարկը դեռ շարունակվում է, մոտենում է 80 միլիոնի, ինչը ԱՄՆ-ի համար կլինի նոր պատմական ռեկորդ:

Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է Associated Press (AR) գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ ամերիկյան լրատվամիջոցների կողմից նախագահական մրցավազքում հաղթող ճանաչված Բայդենը արդեն ռեկորդ է սահմանել՝ ընտրությունների առաջին օրը ապահովելով 70 միլիոն ձայն, ինչը Միացյալ Նահանգների ողջ պատմության ընթացքում նախագահի ոչ մի թեկնածու չի կարողացել գրանցել:

Նախորդ ռեկորդը պատկանում էր Բարաք Օբամային, ով 2008-ի ընտրություններում ստացել էր 69,4 միլիոն ձայն: