գլխավոր Իրադարձային Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 16 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 16 հա տարածքում բռնկված հրդեհները

ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 18-ին 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 350 քմ, 

Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում՝ 15 հա, Աղավնաձոր-Արենի ավտոճանապարհին՝ 1 հա:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 16 հա։