գլխավոր Իրադարձային Բեռլինում հակակառավարական ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախումների հետևանքով 3 իրավապահ ծանր վիրավորվել...

Բեռլինում հակակառավարական ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախումների հետևանքով 3 իրավապահ ծանր վիրավորվել է

Բեռլինում ցուցարարների հետ տեղի ունեցած բախման հետևանքով 3 իրավապահ ծանր վիրավորում է ստացել, ТАСС-ի փոխանցմամբ` հաղորդում է գերմանական Der Tagesspiegel պարբերականը:

Ըստ աղբյուրի` նրանցից մեկը գլխի շրջանում է վնասվածք ստացել, մյուսը` ոսկորի կոտրվածք ստացել, ընդհանուր առմամբ` 10 ոստիկան է վնասվածք ստացել:

Բեռլինում քաղաքացիները փողոցներ են դուրս եկել ընդդեմ հակահամաճարակային սահմանափակումների` պնդելով, որ դրանք խախտում են մարդու իրավունքներն ու ազատությունները:

Բողոքի ակցիաների ընթացքում 365 ցուցարար է բերման ենթարկվել: