գլխավոր Իրադարձային Թրամփը G7-ի հերթական գագաթնաժողովն այս տարի ԱՄՆ-ում հյուրընկալելու պլաններ չունի

Թրամփը G7-ի հերթական գագաթնաժողովն այս տարի ԱՄՆ-ում հյուրընկալելու պլաններ չունի

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ G7-ի հերթական գագաթնաժողովն այս տարի անցկացնել այն բանից հետո, երբ հունիսին նախատեսված գագաթնաժողովը հետաձգվել էր կորոնավիրուսի պատճառով, հաղորդում է Reuters-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` հաջորդ գագաթնաժողովը կարող է անցկացվել տեսակոնֆերանսի ձևաչափում: 

2021 թ. G7-ում նախագահելու հերթը Մեծ Բրիտանիայինն է:

Թրամփն օգոստոսին հայտարարել էր, որ անկասկած գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կուղարկեր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: