գլխավոր Հասարակություն Նոյեմբերի 14-ից ի վեր Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 2,6 հազար բնակիչ․...

Նոյեմբերի 14-ից ի վեր Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 2,6 հազար բնակիչ․ ՌԴ ՊՆ

Ավելի քան 2,6 հազար փախստականներ Ստեփանակերտ են վերադարձել նոյեմբերի 14-ից ի վեր, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«2020 թ.-ի նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ են վերադարձել ևս 936 փախստականներ։ Այս տարվա նոյեմբերի 14-ից մինչ այժմ Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 2,6 հազար բնակիչ, ովքեր նախկինում լքել էին իրենց տները», – ասված է հաղորդագրության մեջ, հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ փախստականներով ավտոբուսների տեղաշարժի անվտանգությունն ապահովվել է Ռուսաստանի ռազմական անձնակազմի կողմից: