գլխավոր Իրադարձային CNN. Օբամայի գրքի առաջին հատորը վաճառքի առաջին օրը ռեկորդ է գրանցել

CNN. Օբամայի գրքի առաջին հատորը վաճառքի առաջին օրը ռեկորդ է գրանցել

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի «Ավետյաց երկիրը» գրքի առաջին հատորը վաճառքի առաջին օրը ռեկորդ է գրանցել, հայտնում է CNN-ը՝ մեջբերելով Penguin Random House հրատարակչությանհայտարարությունը:

Հաղորդվում է, որ երեքշաբթի 887,000 օրինակ է վաճառվել ԱՄՆ-ում և Կանադայում, ներառյալ նախնական պատվերը:

Օբամայի գրքի վաճառքի առաջին օրը ռեկորդային էր հրատարակչական ընկերության համար: Նրա գիրքը շրջանցել է իր կնոջ՝ Միշելի մեմուարները՝ The Becoming-ը, որը վաճառվել է 725,000 օրինակով`2017-ին վաճառքի առաջին օրը: