գլխավոր Քաղաքականություն Համագործակցությունը համաշխարհային հանրության միակ ընտրությունն է մարտահրավերներին դիմակայելու հարցում․ Սի Ցզինպին

Համագործակցությունը համաշխարհային հանրության միակ ընտրությունն է մարտահրավերներին դիմակայելու հարցում․ Սի Ցզինպին

Միջազգային հանրությունը պետք է միավորվի և միասին աշխատի համաճարակի դեմ պայքարի և համաշխարհային տնտեսությունը վերականգնելու համար:

Այս մասին Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) բիզնես գագաթնաժողովում հայտարարել է Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը:

«Համագործակցությունը համաշխարհային հանրության միակ ընտրությունն է մարտահրավերներին դիմակայելու հարցում: Ներկայիս համաճարակը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մարդկության ճակատագիրը վիշտն ու ուրախությունը միասին կիսելն է, որ բոլոր երկրների շահերը սերտորեն փոխկապակցված են, և աշխարհը ընդհանուր ճակատագրի անբաժանելի համայնք է», – Սի Ցզինպինի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն: