գլխավոր Սպորտ Հայաստանի հավաքականը հաղթում է Հս. Մակեդոնիային ու խմբում գրավում առաջին հորիզոնականը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը հաղթում է Հս. Մակեդոնիային ու խմբում գրավում առաջին հորիզոնականը (տեսանյութ)

Ազգերի Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի վերջին տուրի շրջանակում Հայաստանի հավաքականն ընդունել էր Հս. Մակեդոնիային:

Մեր տղաները հաղթանակի հասան նվազագույն հաշվով: Երկրորդ խաղակեսի 10-րդ րոպեին փոխարինման մտած Վահան Բիչախչյանի փոխանցումից հետո հաշիվը բացեց Հովհաննես Համբարձումյանը: Մեր հավաքականը հաղթեց 1-0 հաշվով ու 11 միավորով խմբում գրավեց առաջին հորիզոնականը: Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբում մեր հավաքականը հաղթեց ու նվաճեց հաջորդ խաղարկությունում B լիգայում հանդես գալու իրավունք: Այս մասին գրում է armsport.am-ը։

Ամբողջ խաղի ընթացքում մրցակիցն ուներ տարածքային առավելություն, սակայն գործը հասցնել վտանգավոր պահերի չէր կարողանում: Մեր թիմը մակեդոնացիների դարպասի ուղղությամբ 12 հարված կատարեց՝ մրցակցի 14-ի դիմաց: Դիպուկ հարվածներով՝ 4-3:

Խմբի մյուս խաղում Վրաստանն ու Էստոնիան գոլեր չխփեցին: 9 միավորով Հս. Մակեդոնիան գրավեց երկրորդ հորիզոնականը, իսկ Վրաստանը 7 միավորով երրորդն էր: