գլխավոր Իրադարձային Դմիտրի Պեսկովը պատասխանել է Վլադիմիր Պուտինի առողջության մասին հարցին

Դմիտրի Պեսկովը պատասխանել է Վլադիմիր Պուտինի առողջության մասին հարցին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առողջությունը «միանգամայն նորմալ է»: Այս մասին նոյեմբերի 18-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին:

«Известия»-ի տվյալներով՝ կառավարության նիստի ընթացքում ՌԴ-ում կորոնավիրուսի տարածման հետ կապված խնդիրների քննարկման ընթացքում Պուտինը մի քանի անգամ հազացել է:

Խորհրդակցության ժամանակ Պուտինն ընդգծել է, որ հիվանդներին պետք է ոչ թե կառավարել, այլ բուժել: Այսպես նա արձագանքել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի խոսքերին հիվանդներին կառավարելու համակարգի մասին: