գլխավոր Իրադարձային Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին

Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 18-ին հերթական անգամ հայտարարել է, որ հաղթել է երկրի ղեկավարի ընտրություններում:

«Եվ ես հաղթել եմ ընտրություններում: Ընտրակեղծիքներ են տեղի ունեցել ողջ երկրով մեկ»,- իր թվիթերյան էջում գրել է ամերիկացի ղեկավարն ու կիսվել The New York Times-ի հոդվածով, որում ասվում է, որ 2020 թվականին Թրամփը 10.1 մլն ձայն ավելի է ստացել, քան նախորդ նախագահական ընտրություններում:

Հիշեցնենք, որ ընտրություններն ԱՄՆ-ում կայացել են նոյեմբերի 3-ին: Քվեարկության արդյունքում ընտրվելու են նախագահը, փոխնախագահը, Սենատի 435 անդամ, Ներկայացուցիչների պալատի 35 անդամ, 13  նահանգապետեր և ՏԻՄ ներկայացուցիչներ:

Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ ընտրություններից օրեր անց հայտնել էին դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի հաղթանակի մասին: Հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա ընտրիչների 270 ձայն: