գլխավոր Իրադարձային Ընդդիմադիր 16 կուսակցությունները գրավոր փաստաթուղթ են մշակելու

Ընդդիմադիր 16 կուսակցությունները գրավոր փաստաթուղթ են մշակելու

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքներ անցկացնող խորհրդարանական և արտախորհրդարանական 16 կուսակցությունների ներկայացուցիչները պատրաստվում են գրավոր փաստաթուղթ մշակել: Այս մասին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ավարտին ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանը:

«Մենք շաբաթ օրը, ժամը 14:00-ին այստեղ հավաքվում ենք և գրավոր մի քանի ամրագրումներ ենք կատարելու»,- ասաց Մանուկյանը:

Մանուկյանը նշեց, որ մինչ այդ բոլոր քաղաքացիներն ազատ են օրենքի շրջանակներում պահանջելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: