գլխավոր Քաղաքականություն Հունաստանը և ԱՄԷ-ն քննադատել են Թուրքիայի ագրեսիվ պահվածքը Միջերկրական ծովի արեւելքում

Հունաստանը և ԱՄԷ-ն քննադատել են Թուրքիայի ագրեսիվ պահվածքը Միջերկրական ծովի արեւելքում

Հունաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները քննադատել են Թուրքիայի ագրեսիվ պահվածքը Միջերկրական ծովի արեւելքում, հայտնում է Greek City Times-ը:

«Հունաստանը եւ ԱՄԷ-ն դատապարտում են Թուրքիայի կողմից Հունաստանի Հանրապետության եւ Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանության եւ ինքնիշխան իրավունքների, ինչպես նաեւ ընդհանրապես Մերձավոր Արեւելքում նրա ագրեսիվ պահվածքի ոտնահարումը»,- հայտարարել են Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը եւ ԱՄԷ թագաժառանգ շեյխ Մուհամմեդ բեն Զաիդ Ալ Նահայանը:

«Երկու երկրների կառավարությունները կոչ են անում Թուրքիային հարգել միջազգային իրավունքը եւ անհապաղ դադարեցնել բոլոր անօրինական եւ սադրիչ գործողությունները»,- հայտարարել են երկու երկրների ղեկավարները: