գլխավոր Քաղաքականություն Իսրայելի նախագահը հայտարարել է Պաղեստինի հետ հաշտվելու անհրաժեշտության մասին

Իսրայելի նախագահը հայտարարել է Պաղեստինի հետ հաշտվելու անհրաժեշտության մասին

Իսրայելի Հանրապետության նախագահ Ռեուվեն Ռիվլինը, ողջունելով Բահրեյնի և տարածաշրջանի այլ մահմեդական երկրների հետ կապերի զարգացումը, հայտարարել է, որ եկել է այդ թվում պաղեստինցիների հետ հաշտվելու և վստահությունն ամրացնելու ժամանակը:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Ռիվլինն ասել է Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ընթացքում:

«Իսրայելի և Բահրեյնի, ինչպես նաև մեր տարածաշրջանում այլ երկրների միջև նոր բարեկամությունը ցույց է տալիս, որ խաղաղությունը հնարավոր է: Այդ պատճառով ես հստակ հասկացնում եմ պաղեստինի ժողովրդին, որ Իսրայելը ցանկանում է այս տարածաշրջանում ապրել խաղաղության մեջ: Հրեաներն ու մահմեդականները, Աբրահամի որդիները, իսրայելցիներն ու պաղեստինցիները դատապարտված չեն ապրել միասին, մեզ վիճակված է ապրել միասին»,- նշել է Ռիվլինը:

Նախագահը նշել է, որ եկել է վստահությունն ամրացնելու ու հաշտվելու ժամանակը: