գլխավոր Իրադարձային Ողջունում ենք հրադադարը, սակայն սկզբնական հակամարտությունը դրանով դեռ չի կարգավորվել. Գերմանիայի արտգործնախարար

Ողջունում ենք հրադադարը, սակայն սկզբնական հակամարտությունը դրանով դեռ չի կարգավորվել. Գերմանիայի արտգործնախարար

Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական սխեման պետք է պատրաստ լինի ապագայի մարտահրավերներին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը՝ Եվրոպայի խորհրդի նախարարական հանձնաժողովում նախագահության՝ Հունաստանից Գերմանիային փոխանցման առթիվ:

Գերմանացի նախարարը հիշեցրել է նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին: «Մենք ողջունում ենք հրադադարը, սակայն սկզբնական հակամարտությունը դրանով դեռ չի կարգավորվել: Այդ առնչությամբ կոչ եմ անում կողմերին աշխատել երկարաժամկետ քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ընդգծել է Մաասը և միևնույն ժամանակ, Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ երկրներին կոչ արել ընդունել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած բոլոր որոշումները: