գլխավոր Գլխավոր Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար

Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արա Այվազյանին նշանակել արտաքին գործերի նախարար»,-ասված է հարամանագրում:

Նշենք, որ այս տարվա հոկտեմբերի 14-ին Արա Այվազյանը նշանակվել էր արտաքին գործերի նախարարի տեղակալ:

 Արա Այվազյանը ծնվել է 1969 թվականի մարտի 30-ին Երևանում, 1993 թվականին ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը:

 ԱԳՆ համակարգում աշխատում է 1994 թվականից:

 2016-2020 թթ. եղել է Հայաստանի դեսպանը Մեքսիկայում, 2011-2016թթ․՝ Հայաստանի դեսպանը Լիտվայում:

 Ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։

 Ամուսնացած է, ունի մեկ որդի: