գլխավոր Իրադարձային Գագիկ Ծառուկյանը ժամը 18:00-ին հրավիրվել է ԱԱԾ

Գագիկ Ծառուկյանը ժամը 18:00-ին հրավիրվել է ԱԱԾ

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:

«Պարոն Ծառուկյանը ժամը 18:00-ին հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն»,- ասաց Տոնոյանը՝ նշելով, որ տեղյակ չէ, թե ինչ պատճառաբանությամբ է եղել հրավերը: