գլխավոր Իրադարձային ՀՀ ԱՆ. Հայաստանում անհրաժեշտ է 250 մահճակալով լրացուցիչ վերականգնողական կենտրոն կառուցել

ՀՀ ԱՆ. Հայաստանում անհրաժեշտ է 250 մահճակալով լրացուցիչ վերականգնողական կենտրոն կառուցել

Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո մեր ուշադրությունը հիմնականում կուղղվի վերականգնողական թերապիային: Այս մասին նոյեմբերի 18-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ընդ որում, ըստ նրա, վիրավոր եւ ծանր վիրավոր մարտիկների ընդունման փուլն ավարտվել է` ռազմական գործողությունների ավարտի հետ կապված:

«Այս առումով մենք դեռ շատ անելիքներ ունենք` չնայած վերջին տարիներին շատ բան է արվել ինչպես կառավարության ֆինանսավորման, այնպես էլ տարբեր նախաձեռնությունների իրականացման միջոցով նոր հնարավորությունների ստեղծման տեսանկյունից»,- ասաց նախարարը:

Ընդ որում, Թորոսյանը շեշտեց, որ իրենք դեռ շատ անելիքներ ունեն երեք տարբեր ուղղություններով: Դա, ըստ նախարարի, պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողներին թույլ կտա հնարավորինս շուտ վերադառնալ լիարժեք կյանքի: Դրա համար անհրաժեշտ է լիարժեք կերպով օգտագործել նախարարության բոլոր ռեսուրսներն ու միջոցները, որոնց մի մասը, ըստ նախարարի, արդիականացման կարիք ունի:

«Մենք պետք է մասնագետների վերապատրաստում եւ մի շարք շենքերի մոդեռնիզացում իրականացնենք»,- բացատրեց Թորոսյանը:

Միեւնույն ժամանակ, նա հայտնեց, որ իրենք պետք է լրացուցիչ, բավականին խոշոր վերականգնողական կենտրոն ձեւավորեն` 250 մահճակալով: Բացի այդ, տվյալ ռեսուրսները, ինչպես նշեց առողջապահության նախարարության ղեկավարը, պետք է պահվեն մշտական ​​պատրաստության վիճակում, իսկ դա լրացուցիչ ֆինանսավորում կպահանջի: