գլխավոր Քաղաքականություն Արևմուտքը սադրում է հայ և ադրբեջանցի ազգայնականներին՝ խափանելու հրադադարի մասին համաձայնագիրը․ Նարիշկին

Արևմուտքը սադրում է հայ և ադրբեջանցի ազգայնականներին՝ խափանելու հրադադարի մասին համաձայնագիրը․ Նարիշկին

Արևմուտքը սադրում է հայ և ադրբեջանցի ազգայնականներին ՝ ապալեգիտմացնելու և խափանելու Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիրը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

«Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ արևմտյան որոշ երկրներ, հասանելի ուղիներով, հայ և ադրբեջանցի ազգայնականներին հրահրում են ապալեգիտիմացնելո և խախտել հրադադարի մասին համաձայնագիրը», – մեջբերում է Նարիշկինին РИА Новости-ն:

«Նրանք փորձում են համոզել հայերին, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը Երևանի պարտությունն է: «Պատերազմը հաղթական ավարտի» անհրաժեշտության գաղափարն է հրամցվում: Եվ ընդհակառակը, ադրբեջանցիներին ասում են, որ Կրեմլը «գողացել է իրենց հաղթանակը», երբ ադրբեջանական բանակը մեկ քայլ հեռավորության վրա էր գտնվում Ստեփանակերտը վերցնելուց», – հավելել է Նարիշկինը: